Մեր մասին

 Զարեհ Թորոսյան

Զարեհ Թորոսյան – Ծնվել և բարձրագույն ինժեներական արտադրության տեխնոլոգիաների մասնագիտությամբ կրթություն է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունում (Թեհրան Նա մասնագիտացված է հատկապես կառավարման թվային համակարգերով ինքնատիպ հոսքագծերի պատրաստման, տեղադրման, կարգավորման, փորձարկման խնդիրնեում օգտագործելով ժամանակակից թվային ավտոմատ համակարգչային կառավարման համակարգեր:

Զարե Թորոսյանը վերջին տարիներին մասնագիտացել է նաև արևային էներգիայի օգտագործմամբ նախագծերի  համակարգերի մոնտաժման  հարցերում: Արևային համակարգերի գործունեության  շրջանակներում պատասխանատուն է նաև անձնական մասնակցությունն է ապահովում  արքավորումների տեղադրման, փորձարկման և շահագործման,  նոր տեխնոլոգիաների տեղադրման և արտադրական գործիքների ընդլայնման, ավտոմատացման հարցերում:  Նրա մասնակցությամբ Իրանում տեղադրվել են բազմաթիվ արևային տաք ջրի համակարգեր, ինչպես նաև մեկ հատ 20 Մեգավատ հզորության ֆոտովոլտայիկ կայան: 
Նա նախագծել և պատրաստել է տաբեր տեսակի յուրահատուկ հաստոցներ, որոնք չեն ունեցել և չունեն սերիական ատադրություն` արտադրության տարբեր օղակներում առաջացող պակասող հանգույցները լրացնելու նպատակով: Ճանաչված է ինժեներ է հատկապես
 Իսպահանում միաժամանակ երկար տարիներ լինելով տեղական հայկական համայնքի առանցքային երիտասարդ գործիչներից մեկը: Ներկայումս ապրում է Երևանում:

 Անդրեյ Ադունց

Անդրեյ Ադունց –  Ունի տնտեսագիտական բարձրագույն կրթություն, ստացել  արտադրական գործունեության մենեջեմենտի որակավորում. Աշխատել է մի քանի առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների մատակարար: Ապահովել է այդ ընկերությունների արդյունաբերական նյութերի և սարքավորումների ներկրման գործընթացները արտասահմանից: Դիկոնդ ՍՊԸ-ի  Գործադիր Տնօրեն սկսած 2005 թվականից: Ապահովել է ընկերության արդյունավետ աշխատանքը, առավելագույն արտադրողականություն և ամենանվազագույնի հասցնելով արտադրանքի ինքնարժեքը: Արևային համակարգերի գործունեության  շրջանակներում նա կղեկավարում է և  պատասխանատուն է հետևյալ խնդիրների համար. Գործադիր Տնօրենի պարտականությունները, Արտադրական գործունեության ինժեներական աշխատանքնեորի ապահովումը,            Պայմանագրերի կնքում, հարաբերությունների ապահովումը գնորդների հետ ծառայությունների տրամադրման և կազմակերպմանը առնչվող բոլոր խնդիրներում:

 Հակոբ Դինգչյան

Հակոբ Դինգչյան – Ստացել է բարձրագույն ինժեներական կրթություն Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում ավտոմատացում և հեռուստակառավարում, ինչպես նաև հիդրո-էներգետիկ համակարգերի իժեներական փորձաքննություն մասնագիտությամբ: Ունի հարուստ աշխատանքային փորձ: Եղել է Սյունիքի և Վայքի տարածաշրջանի կապի տեխնիկական համակարգերի գլխավոր ինժեներ-17 տարի, նույն ընկերության Գլխավոր Տնօրեն – 4 տարի, Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի Գլխավոր Տնօրեն 8 տարի. 2000-2008թ. աշխատել է ԱՄՆ Զարգացման Գործակաության կողմից ֆինանսավորվող ՊԱ Խորհրդատվական ընկերությունում որպես  ալտերնատիվ էներգիային այդ թվում նաև արևային էներգիային առնչվող նախա գծերի մենեջեր և տեխնիկական փորձագետ:

 Նարեկ Թորոսյան

Նարեկ Թորոսյան – Նարեկն ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանը և մասնագիտացված է ճարտարապետական նախագծման աշխատանքներում: Արևային էներգիայի օգտագործմամբ նախագծերի տեխնիկական տնտեսագիտական վերլուծությունները, համակարգերի արդյունավետության համակարգչային մոդելները և այնուհետև բանվորական նախագծերը կազմվում են նրա ղեկավարությամբ: Նարեկ Թորոսյանը  ապահովում է  նաև ընկերությաննախագծային,  տեխնիկական, ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի համակարգչային ապահովումը:

Address:
Yerevan, Arin Berd 5th , Number 1

Phone:
094 01 71 01
091 48 54 41

E-mail:
sunener@dikond.am

free counters